Russia

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 8 հազար 915-ով՝ ընդհանուրը դառնալով 362342:

Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ ներկայացնելով Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի  տվյալները: Օրվա կտրվածքով աճը կազմել է 2.5 տոկոս՝ նախորդ օրվա 2.6 տոկոսի դիմաց:

Ռուսաստանի էներգետիկայի առաջին նախարարը՝ 68-ամյա Վլադիմիր Լոպուխինը կորոնավիրուսի հետևանքով մահացել է:

«ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել Վլադիմիր Լուպուխինի ընկերը՝ գրող Դենիս Դրագունսկին:

«Այսօր կորոնավիրուսի հետևանքով 68 տարեկան հասակում կյանքից հեռացել է իմ վաղեմի ու լավ ընկեր Վլադիմիր Լոպուխինը՝ մարդ, ում պարտական եմ»,-գրել է նա:

Վլադիմիր Լոպուխինը 1991-1992 թվականներին եղել է ՌԴ վառելիքի և էներգետիկայի առաջին նախարարը Բորիս Ելցինի նախագահության ժամանակ: Հետագայում նա մի շարք պաշտոններ է զբաղեցրել բանկերում և կոմերցիոն ընկերություններում:

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 362 հազար 342 է, մահացածներինը՝ 3 հազար 807: Ապաքինվել է 131 հազար 129 մարդ:

Spread the love