Ռուսաստանը սկզբի համար ճանաչում է Արցախը եւ Հայաստանին վերադարձնում Նախիջեւանը

- in Հրապարակ

Ռուսաստանի «պրոհայկական» շրջանակներն ու նրանց համախոհները Հայաստանում անհանգստություն են հայտնում Լավրովի հայտարարությունների կապակցությամբ, նշելով, թե փուլային տարբերակը կործանարար կլինի հայկական կողմի համար:

Լավրովի հայտարարություններից հետո Հայաստանի զանազան շրջանակներում կրկին ծավալվել է փուլային-փաթեթային «բանավեճը», կարծես թե տարբերություն կա, թե Ղարաբաղը ինչպես է հանձնվելու՝ փուլային, թե փաթեթային տարբերակով:

Ռուսների «մտահոգությունն» իհարկե ավելի զավեշտալի է, քանի որ կա մի պարզ գործողություն՝ Արցախի ճանաչումն ու 1921 թ. ռուս-թուրքական պայմանագրերից դուրս գալը: Այդ պայմանագրերով Ռուսաստանը թուրքերի առաջ փաստացի պարտավորվել է թույլ չտալ Հայաստանի անկախ պետականության գոյությունն ու հայկական պահանջները:

Ռուս փորձագետներն իրավացիորեն նշում են, որ Մոսկվայի հավասար հեռավորության քաղաքականությունն այս հարցում խնդիրներ է ստեղծում ամենատարբեր ուղղություններով: Ռուսաստանը չունի համապատասխան ռեսուրսներն ու կարողությունները պարիտետային քաղաքականություն վարելու համար, միեւնույն ժամանակ՝ Հայաստանը համարվում է ռազմավարական դաշնակից, որի հակառակորդի հանդեպ Ռուսաստանը պարտավորություններ է ստանձնել:

Միեւնույն ժամանակ, Ռուսաստանը չունի նման պարտավորությունների խնդիր, եթե Հայաստանի հանդեպ վարում է իսկապես դաշնակցային քաղաքականություն: Այդ պարտավորությունների պատճառով Մոսկվան տուժել է բազմիցս, այդպես էլ սակայն քայլ չանելով արատավոր շրջանից դուրս գալու համար:

Ադրբեջանի հանդեպ վերահսկողությունը, ավելի պարզ ասած՝ Ադրբեջանն «անվճար» ստանալն ու այդ ուղղությամբ խնդիրների փակումը հնարավոր է այն դեպքում, երբ Արցախը հայկական է, միեւնույն ժամանակ՝ Նախիջեւանը, որը 1921 թ. մոսկովյան պայմանագրով հանձնվել է Բաքվին, վերադարձվում է իր օրինական տիրոջը՝ Հայաստանին: Այդպիսով քանդվում է շրջանային քաղաքական, տնտեսական ու կոմունիկացիոն հանգույցը եւ կարգավորվում են բազմաթիվ խնդիրներ:

Այս պարագայում կիմաստավորվեին ռուսական «պրոհայկական» շրջանակների մտահոգությունները, իսկ Ռուսաստանը աշխարհում հեղինակություն ձեռք կբերեր որպես պետություն, որն ընդունակ է դաշնակիցներ ունենալ եւ պարտավորություններ ստանձնել նրանց հանդեպ: Իրականության մեջ, սակայն, «պրոհայկական» շրջանակներն այդպես էլ չեն բարձրացնում այդ հարցերը, ավելին՝ նրանց խնդիրը հայերին Մոսկվայի կուրսը հասցնելն է հենց «պրոհայկական» դիրքերից:

Պետք է նշել, որ ոչ 20-րդ դարասկզբին, ոչ էլ ներկայում Ռուսաստանը ստիպված չէր զիջումների գնալ թուրքերին: Սա հայերը պետք է շատ լավ հասկանան: Քանի դեռ Մոսկվան պահում է «պարիտետը», 1915-ից մինչեւ մեր օրերը՝ 100 տարվա ընթացքում հայկական բնակության արեալը կրճատվել է աղետալի չափերով: Այս չոր վիճակագրությունը հատկապես ցցուն է հայ-ռուսական եղբայրության հավաստիացումների ֆոնին:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments