Ռուսաստանին դուրս կմղե՞ն. Հայաստանի պատասխանատու որոշումը

- in Միջազգային
trump-putin

Ես հիասթափված եմ Չինաստանից, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Չնայած կորոնավիրուսի պայմաններում ուժգնացած ամերիկա-չինական հակադրությանը, ակնհայտ է դառնում, որ Վաշինգտոնն ու Պեկինը այդ «ձեւաչափում» սկսել են համաշխարհային նոր բաժանում:

Պայմանական այն հնարավոր է գնահատել երկբեվեռ աշխարհի վերականգնում: Մի բան, ինչին այդքան ձգտում էր ՌԴ նախագահ Պուտինը, սակայն անհաջող:

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Շանհայի գործակցության կազմակերպության երկրների արտգործնախարարների տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել էր, որ ԱՄՆ-ն կորոնավիրուսն օգտագործում է իր կանոններն ու աշխարհակարգը թելադրելու համար:

Լավրովը իհարկե տվել էր միայն ԱՄՆ անունը, սակայն պարզ է, թե ինչու է դա առաջացնում Մոսկվայի դժգոհությունը: Երբ հունվարին Պուտինն առաջարկում էր ՄԱԿ անվտանգության խորհրդի 5 մշտական անդամների հավաք եւ նոր աշխարհակարգի քննարկում, նա թերեւս ակնկալում էր առաջին հերթին ԱՄՆ արձագանքն ու ընտրությունը՝ քննարկման գլխավոր կողմերն են Վաշինգտոնն ու Մոսկվան:

Բայց ներկայում ակնհայտ է, որ երկրորդ կողմը Չինաստանն է, ու դա այլեւս քննարկելի չէ: Քննարկելի կարող է լինել միայն այն, թե արդյոք Չինաստանն ունի ժամանակի ընթացքում առաջինը դառնալու հեռանկար: Առայժմ Պեկինն ու Վաշինգտոնը հակադրության ձեւաչափում փորձում են թերեւս պայմանավորվել նոր երկբեւեռության ստատուս-քվոյի շուրջ: Մյուս կենտրոններն ըստ այդմ պետք է գնահատեն դրանում տեղ եւ դեր ունենալու հեռանկարն ու հնարավորությունը:

Այդ իմաստով, առանցքային դիրքում է նաեւ Հայաստանը, որը հաստատել է Կովկասի ստատուս-քվոն եւ անվտանգության ռազմա-քաղաքական համակարգը: Ինչպիսի՞ վերաբերմունք ունեն այդ ստատուս-քվոյի հանդեպ Պեկինն ու Վաշինգտոնը, ինչը ենթադրում է նաեւ վերաբերմունք Կովկասում ՌԴ դերի վերաբերյալ:

Կպահպանե՞ն նրանք ՌԴ «պարեկային» դերը Կովկասում, թե՞ այդուհանդերձ կորոշվի դուրս մղել Ռուսաստանին: Հայաստանը պետք է ունենա մշակված սցենարներ որեւէ որոշման պարագայում՝ թե ռիսկերի, թե նաեւ հնարավորության իմաստով, նաեւ պատրաստ լինի կարեւոր որոշումների: Բանն այն է, որ հայկական կողմն իր ձեւավորած ռազմա-քաղաքական ստատուս-քվոյի հանդեպ պետական լիարժեք պատասխանատվությամբ էական ազդեցություն կունենա Կովկասի հարցում ամերիկա-չինական վարքագծի վրա:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments