Bzhishk

Ռուսաստանի Տուլա քաղաքի ինֆեկցիոն հիվանդանոցի բուժքրոջը պատասխանատվության են ենթարկել ներքնազգեստի վրայից թափանցիկ պաշտպանիչ համազգեստ հագնելու համար: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:

Տուլայի մարզի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ աշխատակիցը խախտել է բժշկական համազգեստի կրման կանոնները և նրան նկատողություն են հայտնել:

Բուժքույրը բացատրել է, որ որոշել է հագուստ չկրել, քանի որ պաշտպանիչ համազգեստի մեջ շատ շոգ է: Նա նշել է, որ չէր սպասում, որ համազգեստն այդքան թափանցիկ կլինի:

Նշվում է նաև, որ հիվանդանոցի պացիենտները որևէ կերպ դեմ չեն եղել բուժքրոջ արտաքին տեսքին: