Սաբոտաժը բացառված չէ. «Գազպրոմ Արմենիա»-ում հարուստներն ավելի են հարստանում

- in Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. ««Գազպրոմ Արմենիա»-ում, ավանդույթի համաձայն, հարուստներն ավելի են հարստանում, աղքատները՝ աղքատանում։

Այս ընկերությունում միջին և ցածր օղակների ֆինանսական կորուստները շարունակվում են։ Նախ վերջիններս զրկվել են եռամսյա պարգևավճարներից, ապա կամավոր/պարտադիր սկզբունքով հրաժարվում են կառավարության սահմանած գազի վճարների 50 և 30 տոկոսների արտոնությունից։

Միջին և ցածր օղակներում աշխատող աշխատակիցների խոսքով՝ եթե իրենց նկատմամբ վերաբերմունքը նման տեմպերով շարունակվի, ապա ընկերությունում զանգվածային սաբոտաժը բացառել հնարավոր չի լինի»։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments