erexa

Երեկ՝ մայիսի 25-ին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում 5-ամյա երեխա է մահացել։ Այս մասին տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեց ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։

Նրա խոսքով դժբախտ պատահարի հետևանքով երեխան բժշկական կենտրոն է տեղափոխվել Մասիսից մայիսի 20-ին. «Անգիտակից վիճակում է եղել և գիտակցության չգալով մահացել է վերակենդանացման բաժանմունքում»,- ասաց Գևորգ Դերձյանը։
Spread the love