cec

Երեկ՝ մայիսի 25-ին, հերթական սպանությունն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 12։30-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Սարալանջի գերեզմանատան հարակից եկեղեցու մոտ դի կա։ Ոստիկաններն ու քննիչները գերեզմանատանը հարակից եկեղեցու մուտքի դռան մոտ մեջքով գետնին ընկած վիճակում հայտնաբերել են 40-ամյա Արա Պողոսյանի դին։

Դատաբժիշկը, տեղում զննելով դին, հայտնել է, որ մահացածի գլխի շրջանում կան բազմաթիվ վնասվածքներ։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Spread the love