Վաղն էլ ասելու են … Ամեն մեկը մտածում է իր փչացվածության չափանիշով

- in Կարծիք

Ֆեյսբուքի ուղիղ եթերի միջոցով վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց հանրությանը չհավատալ սուտ տեղեկություններին:

«Ասում են՝ կորոնավիրուս չկա, կառավարությունը կամ վարչապետը դիմակի գործ են անում: Մի հատ էլ հետևից ասում են՝ բա ինչի՞ չեք հերքում: Էս ընթացքում ինչ ասես հերքեցինք՝ տան վրա 2 մլն դոլար են ծախսել, հերքեցինք, ռեկետ են անում, հերքեցինք, կոշիկի գործ են անում, հերքեցինք, նարկոտիկի գործ են անում, հերքեցինք: Ըտենց հերքելով՝ հիմա ուզում եք հավատաք՝ հավատացեք: Վաղն էլ ասելու են՝ մարդ ա ուտում ընդմիջման ժամերին, էն մյուս օրն էլ ասելու են՝ հողերը ծախեցին, ոսկիները ծախեցին, թալանեցին, փայ մտան բոլորի հետ: Եթե պիտի հավատաք, հավատացեք, ես ըստեղ նստած եմ ինչի՞ համար, դուք եք բերել ինձ ըստեղ նստացրել: Դուք ինձ ինչի՞ համար եք նստացրել այստեղ, որ ռեկե՞տ անեմ, եթե այո, ուրեմն ես անում եմ»,- ասաց Փաշինյանը: Նա հարցարդում արեց՝ ո՞նց կարող է ընդհանրապես նման խոսակցություն լինել: Նա նշեց, որ երկու տարի է՝ հերքում են այդ լուրերը, այլևս չեն հերքելու, ով ուզում է հավատալ, թող հավատա: Նա կոչ արեց՝ այդ անհեթեթ լուրերով այլևս իրենց չդիմել ու չասել՝ հերքեք:

«Յուրաքանչյուրը մտածում է իր փչացածության աստիճանով, որովհետև յուրաքանչյուրը մտածում է՝ ես որ վարչապետ լինեի, ինչ կանեի, կդնեի կգմփցնեի սաղին, որտեղ հնարավոր է ռեկետ կանեի, կգռփեի, կսպանեի, ոտքի տակ կտայի, կլափեի, կթալանեի: Ով այդպես է մտածում, թող մտածի, ես այդ մարդկանց հետ կապ չունեմ: Ընդ որում, կապ չունի, իրենք հրապարակում կանգնած են եղել, թե ոչ: Այս խոսակցությունները պետք է վերջացնել: Դե ապացուցեք, որ մաքսանենգ չեք, դե ապացուցեք, որ ուղտ չեք, ես ասում եմ՝ ով ուզում է դրան հավատալ, թող հավատա ու գնա իր սիրելի իշխանությանը հետ բերի ու երջանիկ ապրի», ասաց նա:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments