Վարդան Պետրոսյանը համացանցում տեղադրել է «Պարոնայք 50-50» մենաներկայացումը

Tatron

Դերասան, սցենարիստ Վարդան Պետրոսյանը «YouTube»-ի իր պաշտոնական ալիքում հրապարակել է «Պարոնայք 50-50» մենաներկայացումը՝ հինգ հատվածով:

Պետրոսյանն այս մասին տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր հետևորդներին՝ հայտնելով, որ ներկայացումը գրվել, բեմադրվել և խաղացվել է 2012 թվականին Երևանի Հ. Պարոնյանի անվան կոմեդիայի պետական թատրոնում:

«Այս ներկայացումը, ցավոք, չցուցադրվեց հեռուստատեսությամբ։ Կարծում եմ՝ երգիծանքի ուժն այն թվերի համար արդեն անհանդուրժելի էր… Բարի դիտում»,- գրել է Պետրոսյանը:

Դերասանը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին էլ բոլորին հորդորել էր դիտել իր «Վերելք» ներկայացումը, որը բեմադրվել և խաղացվել է առաջին անգամ 2005 թվականին Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում:

Նա նշել էր, որ մի շարք տեսարաններ, որ շատ թատերային էին ու բեմական, ցավոք, հեռուստատեսային տարբերակում կորցրին իրենց ուժն ու իմաստը և այդ պատճառով հանվեցին։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments