Վեթինգի դիմադրական շարժմանը նոր ՀԿ-ներ են միանալու

- in Հասարակություն

Դատավորների շրջանում համատարած վեթինգ՝ զտում իրականացնելու նպատակով ստեղծված Վեթինգի դիմադրական շարժումը սկսկում է հանդիպումների ու խորհրդակցությունների շարքը շահագրգիռ հասարակական, քաղաքացիական կազմակերպությունների, իրավապաշտպանների ու փաստաբանների հետ։

Վեթինգի դիմադրական շարժումը համագործակցության եզրեր գտնելու նպատակով հրավիրում է բոլոր այն իրավապաշտպաններին, փաստաբաններին ու հասարակական կազմակեպություններին, որոնց գործունեության առաջնահերթությունն են դատաիրավական համակարգի խնդիրները։

Հանդիպումների առաջին փուլում մենք կփորձենք ամբողջացնել, գույքագրել մեզ հետ համագործակցող կազմակերպությունների ինստիտուցիոնալ կարողություններն ու մարդկային ռեսուրսները, ինչի հիման վրա կմշակվի մեր գործունեության ռազմավարությունն ու ճանապարհային քարտեզը։

Հասարակական կազմակերպությունների, իրավապաշտպանների ու փաստաբանների հետ հանդիպումներից հետո Վեթինգի դիմադրական շարժման անդամները կհանդիպեն նաև մեզ համագործակցության պատրաստակամություն հայտնած քաղաքացիների հետ՝ նրանց մեր աշխատանքներում ներգրավվելու նպատակով։

Այս հանդիպումների իմաստն ու նպատակը Վեթինգի դիմադրական շարժմանը ինստիտուցիոնալ ու կազմակերպչական բնույթ հաղորդելն է, ինչը երաշխիք կդառնա մեր գործունեության արդյունավետության համար։

Ուրախությամբ ցանկանում ենք տեղեկացնել, որ Վեթինգի դիմադրական շարժման հետ միավորման մասին արդեն իսկ պայմանավորվածություն է ձեռք բերվել «Իրավունքի Եվրոպա» միավորման հետ, իսկ առաջիկա օրերին մեզ հետ համագործակցող հասարակական կազմակերպությունների թիվը կավելանա։

Բոլոր շահագրգիռ կազմակերպություններին, փաստաբաններին, իրավաբաններին, իրավապաշտպաններին խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ՝ մեր առաջիկա հանդիպումները կազմակերպելու և մեր աշխատանքները համակարգելու համար։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments