Կորոնավիրուսի համաճարակի վերաբերյալ երկրում հաստատված է բավականին ծանր իրավիճակ, կարող ենք ասել, որ երկրորդ ալիքի հետ գործ ունենք: Այս մասին, այսօր՝ մայիսի 26-ին, պարեպատատն նիստից հետո ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, իրենք մի քանի օր քննարկում են, թե որքանով են պարետատան կանոնները համապատասխանում իրավիճակին. «Մեր քննարկումների եզրակացությունը միանշանակ է, որ պարետատան կանոնները համարժեք են իրավիճակին, բովանդակային առումով էֆեկտիվ են: Խնդիրն այստեղ մնում է այդ կոնների պահպանումը: Ցավոք, մեր խնդիր ունենք այդ կանոնների պահպանման որակի հետ»,-ասաց վարչապետը: «Մենք չենք զլանա հարկադրանքի միջոցներ կիրառել, մասնավորապես դիմակի կրման հետ կապված: Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նույնիսկ տնային պայմաններում պատրաստված դիմակների որակյալ կիրառումը արդյունավետ են, կարող են զրոյացնել կորոնավիրուսի տարածման հաճախականությունը կամ մոտեցնել զրոյի: Մինչեւ այժմ գործադրված վարչական լծակներն ավելի կխստացվեն, այսօր արդեն սկսվել են ռեյդեր ամենատարբեր հատվածներում՝ սկսած ֆիզիկական անձանցից, ավարտած իրավականական անձանցով, տնտեսվարողներով: Խստացված միջոցներ կիրականացվեն միջմարզային ճանապարհներին, անցակետեր կդրվեն, որ ստուգեն, թե արդյոք բոլորը դիմակով են: բայց հիմնական անելիքը մեր քաղաքացիների հետ երկխոսությունն է»,-ընդգծեց վարչապետը:

«Պարետատան այսօրվա նիստում քննարկեցինք և չբացառեցինք որոշակի սցենարի դեպքում կրկին կարանտինային ռեժիմի սահմանում»,- ֆեյսբուքի ուղիղ եթերով տեղեկացրեց փոխվարչապետ, պարետ տիգրան Ավինյանը:

Նա նշեց, որ որոշ համայնքներում նմանատիպ ռեժիմ սահմանում են այս օրերին: «Ամեն ջանք ու եռանդ ներդրվելու է, որպեսզի կրկին չվերադառնանք համապետական մասշտաբով նման կարանտինային ռեժիմի, բայց դա նշանակում է, որ մենք ինքներս հնարավորինս պետք է լինենք կարգապահ: Վարչական առումով կրկին լինելու են խստացումներ, խնդրում ենք, որպեսզի ընմբռնումով մոտենաք այս խստացումներին: Ընդհանուր կանոնների պահպանման այս տրամաբանությունը և այդ կանոնների պահպանման մեր պարտաճանաչությունը թույլ կտա իրապես նվազեցնել վարակի տարածումը, ինչը մեզ պետք է ընդամենը մեկ նպատակով՝ առողջապահական համակարգի բավարար կարողությունների և սպասարկման պահպանման»,- ասաց նա:

Ըստ Ավինյանի՝ վարակի տարածման մարման մասին դեռ որևէ երկիր չի խոսում, վարակը դեռ մեզ հետ մնալու է տևական ժամանակ: Հետևաբար, այսօր գերխնդիրր է, որպեսզի առողջապահական համակարգը կարողանա բավարարել  պահանջարկը:

Ավինյանը նշեց, որ քննարկել են թեստավորման քաղաքականության որոշակի փոփոխության և այս գործընթացին մասնավոր լաբորատորիաների ներգրավման հարցը: Թեստավորման ծավալներն առաջիկայում էլ ավելի կմեծացվեն, հավելեց պարետը:

Spread the love