Հացի հերթի ժամանակ մեծ ծեծ եւ վեճ է բռնկվել Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Ումրանիյե թաղամասում։ Փողոցի մեջտեղում հացի հերթի մեջ կանգնած կանայք դեռևս անհայտ պատճառով սկսել են միմյանց մազերը քաշել ու հարվածել իրար։

Կռվողներին փորձել են հանդարտեցնել հերթի մեջ գտնվող մյուս քաղաքացիները, սակայն արդյունքում նրանք էլ են տուժել և հարձակման ենթարկվել։

Հասարակական կարգը խախտած կանանց վեճը տեսագրվել է ներկաների բջջային հեռախոսներով։

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •