Դավիթ Տոնոյանը՝ Նիկոլ Փաշինյանին. Խնդրում եմ դա ճշգրտեք, թե չէ բանակը նորից կգրոհի

- in Սոցիալական

Կառավարությունը հետագայում ընդլայնելու է Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023թթ. ծրագրերը, որոնք ընդունվեցին կառավարության այսօրվա նիստում:

Այս մասին կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ես հույս ունեմ, որ հաջորդ տարի պատիկներով ավելի թվեր կունենանք, սա այն ծրագիրն է, որ մենք հաստատ գումար չենք խնայի»:

«Երկու երեխա ունեցող ընտանիքին բնակարան ձեռք բերելու համար մենք աջակցություն ենք ցուցաբերելու կանխավճարի կեսի չափով և մյուս կեսի ապահովագրության մասով: Պարամետրերն ավելի մանրամասն կհրապարակվեն: Հաջորդը, այն ընտանիքում, որտեղ հուլիսի մեկից հետո երեխա կծնվի, իրենց հիփոթեկային վարկի մայր գումարից պետությունը որոշ չափով ուղիղ մարում է անում»,- ասաց վարչապետը:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հարցրեց՝ ծրագրերից կարո՞ղ են օգտվել զինծառայողները: «Խնդրում եմ դա ճշգրտեք, թե չէ բանակը նորից կգրոհի»,- աասաց Տոնոյանը:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը պարզաբանեց՝ շահառուն իրավունք ունի օգտվել այս ծրագրից անկախ նրանից, այլ ծրագրերից օգտվում է, թե ոչ:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը պարզաբանեց՝ մեկ թիրախային նպատակ են ունեցել, փորձում են լուծել տարբեր ընտանիքներում երեխա չունենալու պատճառներից մեկը՝ դա բնակարանային խնդիրն է:

Դավիթ Տոնոյանն արձանագրեց, որ բում է լինելու: «Պաշտպանության նախարարն ասում է՝ այսքանից հետո երկրում բում ա լինելու, ես էլ ասում եմ՝ դա ենք ուզում, ինչի՞ համար ենք անում»,- արձագանքեց վարչապետը:

Փաշինյանը նաև հավելեց՝ որքան երեխաների թիվն ընտանիքում շատ լինի, այնքան պետական աջակցության չափերը մեծ կլինեն: «Եթե ընտանիքի մեկ կամ երկու երեխա ունի, աջակցության չափն այլ է, եթե 4-5 երեխա ունի, բոլորովին այլ է: Այնպես որ, մենք մեր բոլոր քաղաքացիներին կոչ ենք անում ձգտել ապրել ապարտամենտներում, որովհետև ինչքան երեխաների թիվը մեծ է, այնքան բնակարանի ու աջակցության ծավալները մեծ կլինեն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments