Քրեականներն ակտիվանում են. Նրանց Ռուսաստանից վտարում են՝ Հայաստանում են համախմբվում

- in Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսաստանից սկսել են զանգվածաբար վտարել քրեական ենթամշակույթ կրող՝ «օրենքով գող», քաղաք նայող օտարերկրյա քաղաքացիներին, որոնց մեջ մեծ թիվ են կազմում նաև Հայաստանի քաղաքացիները: Նրանց վերջին ապաստանը Հայաստանն է:

Նրանք հիմա էլ լրջագույն խնդիր են դարձել Հայաստանի իշխանությունների համար, քանի որ զբաղված են քրեական տարրերի համախմբմամբ, խմբավորումներ ստեղծելով, ակտիվանում է քրեական միջավայրը, որն իր հերթին հանրային դժգոհության պատճառ է դառնում»:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments