Այն դատավորները, որոնք պաշտոնավարել են 12 տարի, չեն պաշտոնավարի մինչև թոշակը: Այս մասին Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում ասել է Իմ քայլը խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը՝ ներկայացնելով ՍԴ հարցի լուծման քննարկվող տարբերակը:

Նրա խոսքով, այդ նախագծով, 12 տարուց ավելի պաշտոնավորող դատարվորների լիազորությունները կդադարեն:

Ռուբինյանի խոսքով, այնուհետև սահմանադրական դատարանի դատավորները կընտրեն նոր նախագահ 6 տարով: Նրա խոսքով, առաջարկվող տարբերակով թղթի վրա նկարված սահմանադրական դատարանը կդառնա իրականություն:

ՍԴ նոր կազմը, ըստ նրա, նոր նախագահ կընտրի 6 տարի ժամկետով՝ գործող Սահմանադրության համաձայն: Քննարկվող տարբերակով կդադարեն նաև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները:

Հարցին արդյոք չի բացառվում, որ ՍԴ դատավորները կարող են Թովմասյանին նորից ընտրել ՍԴ նախագահ,Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ դրա հավանականությունը շատ փոքր է գնահատում:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •