230 նոր դեպք Հայաստանում. ապաքինվել է 255, մահացել 3 պացիենտ

- in Առողջություն
Aroxjapahutyun

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 5271-ի (երեկ՝ 5041)։

Ապաքինվել է 2419 մարդ։ Փաստացի բուժում է ստանում 2758 պացիենտ։ Մինչ օրս գրանցվել է մահվան 67 դեպք։ Ընդհանուր անցկացվել է 44071 թեստ։

Մայիսի 20-ի ժամը 11:00-ի դրությամբч հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 5271 դեպք, որոնցից 2419-ն` առողջացած, 67-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2758 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 44071 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 230 նոր դեպք և 255 առողջացած։

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 78 (տղամարդ), 65 (տղամարդ), 68 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Նախորդ օրը արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 27 է։
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments