ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 5928-ի (երեկ՝ 5606)։

Ապաքինվել է 2874 մարդ։ Փաստացի բուժում է ստանում 2952 պացիենտ։ Մինչ օրս գրանցվել է մահվան 74 դեպք։ Ընդհանուր անցկացվել է 47654 թեստ։

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 33 դեպք, որոնցից 8-ը բուժված: Այս մասին տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

Արցախում ընդհանուր առմամբ թեստավորվել է 669 մարդ, կա 69 մեկուսացված անձ։ Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 4 նոր դեպք։ ԱՀ-ում մահվան դեպքեր չեն արձանագրվել։

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •