351 նոր դեպք. Մահացել է կորոնավիրուսով վարակված 2 մարդ, որոնցից մեկը՝ այլ հիվանդության պատճառով

- in Առողջություն
Aroxjapahutyun

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 4823-ի (երեկ՝ 4472)։

Ապաքինվել է 2019 մարդ։ Փաստացի բուժում է ստանում 2718 պացիենտ։ Մինչ օրս գրանցվել է մահվան 61 դեպք։ Մահվան ելքեր այլ պատճառով՝ 25Ընդհանուր անցկացվել է 41850 թեստ։

Մայիսի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 4823 դեպք, որոնցից 2019-ն` առողջացած, 61-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2718 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 41850 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 351 նոր դեպք և 94 առողջացած։

Առողջապահության նախարարությունից մահվան դեպքի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտը եղել է 84 (տղամարդ) տարեկան և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments