65 տարեկանում մահացել է Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը

Pnakalezner

65 տարեկան հասակում երկարատև հիվանդությունից հետո մահացել է Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը։

Այս մասին ասաց Տուրիզմի Հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։

«Պարոն Մինասյանն այսօր է մահացել։ Նրա հոգեհանգստի արարողությունը կայանալու է վաղը՝ մայիսի 14-ին՝ ժամը 18։00-ին Խաղաղ Դոնի փողոցի սգո սրահներից մեկում։ Մայիսի 15-ին ժամը 14։00-ին կլինի հուղարկավորությունը»,- նշեց Ապրեսյանը։

Միտք.am-ը ցավակցում է Ռոբերտ Մինասյանի հարազատներին, ընկենրներին, մերձավորներին …

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments