Կորոնավիուսի հետևանքները շատ երկրներում զգալի վնաս հասցրեցին ազգային տնեսությունններին՝ առաջացնելով տնտեսական ճգնաժամ և բազմաթիվ սոցիալական խնդիրներ:

Այս հետևանքները մեղմելու համար երկրները դիմեցին տարբեր քայլերի՝ սոցիալական և տնտեսական օգնություն ցուցաբերելով բնակչությանն ու տնտեսվարողներին: Հայաստանի կառավարությունը հայտարարեց արտակարգ դրություն և մարտի 16-ից մտցրեց խիստ սահմանափակումներ:

Մայիսին արդեն այդ սահմանափակումները փուլային տարբերակով մեղմվեցին և հանվեցին: Հայաստանը Հարավային Կովկասի տարածաշրջանի ամենաշատ հիվանդներ ու մահեր արձանագրած երկիրն է: Խիստ սահմանափակումների ռեժիմը հանելուց հետու հիվանդների թիվը զգալիորեն աճեց՝ հասնելով 7113-ի։ Մահերի թիվը կազմում է 87:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ամերիկայի ձայն»-ը տեղեկացնում է, որ ըստ Արժույթի Միջազգային հիմնադրամի՝ կառավարությունն առաջարկել է ՀՆԱ-ի 2 տոկոսի չափով 300 միլիոն դոլար արժողությամբ օգնության և խրախուսման փաթեթ:

Այն ներառում է սուբսիդավորված վարկերի միջոցով աջակցություն կորոնավիրուսից տուժած բիզնեսներին, օժանդակություն մանր ձեռներեցներին՝ աշխատողների աշխատավարձերը վճարելու հարցում, ֆինանսական օգնություն կարիքավոր ընտանիքներին, կորոնավիրուսի արդյունքում աշխատանքը կորցրած անձանց և սոցիալական այլ խմբերի։ Օգնությունը ներառում է նաև կոմունալ ծախսերի համար միջոցների հատկացում, որի նպատակով կառավարությունը տրամադրել է մոտ 138 միլիոն դոլար: Ընդունվել է սոցիալական աջակցության 18 փաթեթ:

Ըստ Արժույթի Միաջզգային հիմնադրամի, Ռուսաստանի կառավարության կորոնավիրուսի համավարակի արդյունքում օգնության ֆիսկալ փաթեթը կազմում է ՀՆԱ-ի 2.9 տոկոսը: Հարկային և ֆինանսկան օգնության շուրջ 15 միջոցառումները ներառում են առողջապահության ոլորտին հավելավճարների տրամադրում, վճարովի արձակուրդներ հիվանդներին, մինիմալ աշխատավարձի չափով գործազրկության նպաստի սահմանում, միանվագ վճարումներ 3-15 տարեկան երեխաների համար, աջակցություն մանր ձեռներեցությանը և այլն: Դաշնային իշխանությունները հանդես են եկել տնտեսության վերաբացման եռափուլ ծրագրով, որի ժամկետները դեռևս հստակ չեն: Ռուսաստանում այս պահին հիվանդների թիվը ավելի քան 353 հազար է, մահացածներինը՝ 3633 մարդ: Երկիրը տնտեսական մեծ վնասներ է կրել նաև համաշխարհային շուկայում նավթի գների անկման հետևանքով:

Մայիս ամսվա դրությամբ Մեծ Քսանյակի խմբի երկրներից տնտեսական խրախուսման ամենամեծ փաթեթը ՀՆԱ-ի հետ հարաբերակցությամբ Ճապոնիայինն է: Այն կազմում է ՀՆԱ-ի ավելի քան 21 տոկոսը: Ճապոնիայից հետո երկրորդ տեղում է ԱՄՆ-ը 11 տոկոսանոց փաթեթով, որին հաջորդում են Ավստրալիան՝ 9.9 տոկոսով, Կանադան 9.8 տոկոսով, Բրազիլիան՝ 8 տոկոսով, Թուրքիան և Ֆրանսիան՝ 5 տոկոսանոց փաթեթներով, Գերմանիան՝ 4.9 տոկոսանոց փաթեթով և Իտալիան՝ 4.6 տոկոսանոց օգնության փաթեթով: Ընդհանուր Եվրամիության խրախուսման փաթեթը կազմում է դաշինքի ՀՆԱ-ի 4 տոկոսը:

Spread the love