Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 5 միլիոն 197 հազարից: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 334 հազարից: Ապաքինվել է 2 միլիոն 082 հազար 717 մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 1 միլիոն 620 հազար 902 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 96 հազար 354 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Ռուսաստանում կա 317 հազար 554 հաստատված դեպք: Մահերի թիվն այստեղ կազմում է 3 հազար 099:

Վարակվածների թվով երրորդ տեղում է հայտնվել Բրազիլիան, որը շրջանցեց Իսպանիային: Բրազիլիայում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 310 հազար 921-ի, վարակի հետևանքով մահացել է 20 հազար 082 մարդ: