ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ տարբեր քրեական գործերով անձանց, ովքեր իրավապահների տեսադաշտից անհետացել են։

«Իրենք ունեն խնդիրներ, իրավապահները չունեն խնդիրներ»։ Նա նշեց, որ Գագիկ Խաչատրյանի որդուն՝ Գուրգեն Խաչատրյանին հայտնաբերելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ «Մինչ այդ մենք Գուրգեն Խաչատրյանի նկատմամբ օպերատիվ հետախուզական աշխատանքներ չենք իրականացրել, և մարդու տեղաշարժվելու իրավունքը․․․ ինչ ասեմ»,- նշեց ԱԱԾ տնօրենը։

Հարցին, թե նա Հայաստանո՞ւմ է, թե լքել է երկիրը, Մարտիրոսյանը պատասխանեց․ «Ես կարող եմ ձեզ վստահեցնել, որ մեր սահմաններով իր տեղաշարժը չի ֆիքսվել»։

Հարցին, թե որտե՞ղ է գտնվում Միքայել Մինասյանը, նա պատասխանեց․ «Հստակ տեղեկություններ երբ որ ունենանք, կասենք»։

Խոսելով վերջերս իր տեղակալի պաշտոնում Արգիշտի Քյարամյանի նշանակման մասին՝ Մարտիրոսյանը վստահեցրեց, որ Քյարամյանի հետ իր հարաբերությունները շատ լավ են:

«Ինքը պրոֆեսիոնալ է, երկար տարիներ աշխատել է դատախազությունում, ղեկավարել է Պետական վերահսկողական ծառայությունը եւ, կարծում եմ, ոչ մի խնդիր չկա»,- հավելեց նա:

Խոսելով կորոնավիրուսի դեմ պայքարում ԱԱԾ-ի դերակատարման մասին՝ ԱԱԾ տնօրենն ասաց, որ կորոնովիրուսի դեմ պայքարը ցանկացածիս խնդիրն է, մեր ազգաբնակչության ցանկացածի դեմ դրված հարց է, եւ ազգային անվտանգության մարմինների ուժերը միգուցե չեն բավարարում մեծաքանակ բնակչության շրջանում դիմակների եւ մյուս միջոցների ապահովման հարցի շուրջ աշխատանք տանել, ուստի ցանկացածը պետք է այդ հարցի լրջությունը գիտակցի:

Լրագրողներից մեկն էլ հետաքրքրվեց, թե ինչպե՞ս եղավ, որ Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդին՝ Գուրգեն Խաչատրյանը կարողացավ փախչել իրավապահների տեսադաշտից: Էդուարդ Մարտիրոսյանն ի պատասխան ասաց, որ իրենք մինչ այդ օպերատիվ հետախուզական աշխատանքներ Գուրգեն Խաչատրյանի հետ կապված չեն իրականացրել եւ մարդու տեղաշարժի իրավունքը չեն սահմանափակել:

Հարցին, թե նա արդյոք հատե՞լ է ՀՀ սահմանը՝ ԱԱԾ տնօրենը պատասխանեց.

«Մեր սահմաններով իր տեղաշարժը չի ֆիքսվել»:

Դիտարկմանը, թե պատգամավորներից ոմանք ասում են՝ ՌԴ-ում է, Մարտիրոսյանը պատասխանեց, թե ստուգել են, չի համապատասխանում իրականությանը:

Spread the love