Aghvan Hovsepyan

«Ժամանակ» թերթը գրում է. «Անցյալ տարվա դեկտեմբերին ստեղծվեց «Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախումբ» և հայտարարվեց, որ այն ղեկավարում է նախկին սոցապնախարար Աղվան Վարդանյանը: Հայտարարվեց նաև, որ հանձնախմբի նպատակը Ռոբերտ Քոչարյանի ազատությունն է:

Մեզ հայտնի դարձավ, որ օրերս հանձնախումբը հանձնել է Հանրապետության հրապարակի հարևանությամբ վարձակալած գրասենյանը, ըստ էության՝ հանձնախմբի գործունեությունը դե ֆակտո դադարեցվել է: Կարելի է ենթադրել, որ հանձնախմբի հիմնադիրներն ու ֆինանսավորողները հասկացել են, որ իրենց առաջ անիրականանալի խնդիր են դրել և անիմաստ միջոցներ են ծախսում»:
Spread the love