USA

Միացյալ Նահանգների դաշնային իշխանությունները մտադիր են վերականգնել մահապատիժը հաջորդ ամսվա կեսերից՝ գրեթե քսան տարվա դադարից հետո:

Այս մասին հաղորդվում է ԱՄՆ արդարադատության նախարարության կայքում հրապարակված հայտարարության մեջ:

«Չորս մարդասպանները, որոնց մահապատժի օրը որոշվեց այսօր, լիարժեք և արդար դատաքննություն են անցել՝ Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան», – հայտարարել է գերատեսչության ղեկավար Ուիլյամ Բարը:

Դատավճռի կատարումը նախատեսված է հուլիսի 13-ին, 15-ին և 17-ին, ինչպես նաև օգոստոսի 28-ին: