ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ առաջիկա նախագահական ընտրություններում ցանկանում է քվեարկել դեմոկրատների թեկնածու Ջոզեֆ Բայդենի օգտին: Այս մասին նա ասել է բրիտանական The Telegraph թերթին տված հարցազրույցում:

Նա հայտարարել է, որ ծրագրում է աջակցել Բայդենին, քանի որ Թրամփն ի վիճակի չէ տարբերություն տեսնել անձնական և ազգային շահերի միջև, ինչպես նաև ԱՄՆ ներկայիս առաջնորդը երկրի համար չունի հետևողական ռազմավարություն:

Նախկին խորհրդականը նաև խոստովանել է, որ 2016 թվականին քվեարկել է Թրամփի օգտին։

«Այս նախագահին մոտիկից տեսնելով, ես այլևս չեմ կարող դա կրկին անել: Ես անհանգստանում եմ երկրի համար, և նա (Թրամփը) չի ներկայացնում հանրապետականների գործը, որը ես ցանկանում եմ աջակցել», – ասել է Բոլթոնը: