USA

ԱՄՆ-ում ոստիկանների կողմից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության հետ կապված բողոքի ցույցի և անկարգությունների պատճառով պարետային ժամ է սահմանվել 40 քաղաքներում։

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։

Հունիսի 1-ին նման միջոցառում է ձեռնարկվել ԱՄՆ-ի խոշորագույն քաղաքում՝ Նյու Յորքում։

Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դը Բլասիոն հայտարարել է քաղաքում երկուշաբթի 23: 00-ից մինչև երեքշաբթի ժամը 5:00-ն պարետային ժամ:

ԱՄՆ-ի Լաս-Վեգաս քաղաքում ոստիկանների կողմից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության հետ կապված բողոքի ցույցի ընթացքում կրակել են ոստիկանության աշխատակցի գլխին։

Այս մասին հայտնել է Լաս-Վեգասի «8 Նյուզ» հեռուստալիքը, հղում անելով ոստիկանության աղբյուրներին։

Հառուստաալիքը հաղորդել է, որ անհայտ անձը կրակել է «Circus Circus» հյուրանոց-կազինոյում գտնվող ոստիկանի վրա:

Spread the love