«Նորությո՞ւն է, որ Հայաստանում կան քաղաքական ուժեր, որոնք կաշառք են բաժանել և նորությո՞ւն է, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ընտրակաշառքով ա ընտրվել»,- ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա հավելեց «Եվ երբ կանգնում ու այս ամբոնից ասում ես մի բան, որը բոլորը գիտեն, որ այդպես չէ, դա նշանակում է ինքնաոչնչացում։ Իրենք այսօր այստեղ չեն ոչ թե նրա համար, որ հետապնդվում են, այլ իրենք այսօր այստեղ չեն, որ չկան այլևս։ Նրանք չկան այլևս, որովհետև ժողովրդի աչքերի մեջ նայող և սուտ խոսող քաղաքական ուժը Հայաստանում քաղաքական գործունեություն չի ծավալելու, չի կարելի ժողովրդին ձեռ առնել»։

Ըստ Փաշինյանի՝ այո, այսօր տեղի է ունենում ամենամեծ բարեփոխումը Հայաստանում՝ քաղաքական դաշտի բարեփոխում է տեղի ունենում։ «Նրանք, ովքեր կուլիսներից մարիոնենտների նման կառավարվել են, այլևս Հայաստանի քաղաքական դաշտում տեղ չեն ունենալու։ Եվ նրանք, ովքեր կուլսիներից մարիոնետների են կառավարել, նրանք այս քաղաքական դաշտում տեղ չեն ունենալու։ Եվ թույլ տվեք կանխատեսել՝ հաջորդ խորհրդարանում տեղ են ունենալու միայն ու միայն այն քաղաքական ուժերը, որոնք աներկբա պաշտպանում են 2018 թվականի ոչ բռնի թավշյա հեղափոխության արժեքները։ Այսօր այդ ուժերից էլ կան, որ մեզ քննատադատում են, ամենամեծ քննադատելու տեղն իրենք ունեն և ամենաշատն իրենց քննադատությունից ենք մենք նեղվում»,- ասաց նա։

«Ընդամենը մեկ ամիս առաջ ամենահեղինակավոր միջազգային կազմակերությունն  արձանագրեց, որ իր զեկույցների ողջ պատմության ընթացքում Հայաստանն արձանագրել է երկամյա ամենաբարձր ցուցանիշը ժողովրդավարության, մարդու իրավունքների, խոսքի ազատության ոլորտում»,- ԱԺ արտահերթ նիստում իր ելույթում ասաց վարչապետը Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ այսօր ընդդիմախոսները խոսում են խոսքի ազատության սահմանափակումների մասին։

«Ցույց տվեք երրորդ հանրապետության պատմության մեջ մի իրավիճակ, երբ առնվազն 3-4, եթե ոչ 6-7 հեռուստաալիքով առավոտից իրիկուն ինչքան, կներեք արտահայտությանս, քաղաքական դիակ կա, գարշահոտություն ա տարածում երկրով մեկ»,- նշեց նա։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Էդմոն Մարուքյանի ելույթին․ «Այդ ձեր ելույթով ես մտովի գնացի 1997 թվականի հոկտեմբերի 27։ 1997 թվականի հոկտեմբերի 27-ին ոչ անհայտ կուսակցությանը պատկանող ոչ անհայտ թերթի վերջին էջում տպագրվել էր Հանրապետության հրապարակի նկարը, և այդ հրապարակի կենտրոնում մարդկային դիակ։ Եվ մինչև հիմա էլ առեղծված է, թե ինչպես հենց այդ օրը հենց այդ նկարը լույս տեսավ այդ թերթում։ Եկեք այլ տեսակետից նայենք այսօր՝ Հայաստանում խոսքի ազատության ի՞նչ մակարդակ կա և ինչպես է օգտագործվում»։

Նա հիշեցրեց, որ կորոնավիրուսի հետ կապված խոսքի ազատության սահմանափակումները հանվեցին, և տեսեք, թե ինչ սկսվեց դրանից հետո։ Եվ այսօրվա իրավիճակի կարևոր պատճառներից մեկը հենց դա է, հենց կառավարության կայացրած այդ սխալ որոշումն է։ Այսօր մարդկանց մղում են մահվան հենց այդ գարշահոտությունը տարածող ուժերի ֆինանսավորմամբ։

«Գարշահոտությունը տարածող ուժերը համարում են, որ ինչքան շատ մարդ Հայաստանում վարակվի կորոնավիրուսով, ինչքան շատ մարդ մահանա, այնքան իրենք ավելի բարձր հնարավորություն կունենան խոսելու։ Խոսում են թերթերի մասին։ Այո, ասել ենք ու ասում ենք՝ ՀՀ-ում կուսակցությունները, լրատվամիջոցները, ՀԿ-ները պետք է լինեն 100 տոկոսով լինեն թափանցիկ, որ էդ ձեր ասած նախկին նախագահ կոչվածները իրենց թալանած փողերով չբերեն ֆինանսավորեն ֆեյքերի դասակներ, գումարտակներ՝ Հայաստանի ժողովրդի նկատմամբ հիբիդային պատերազմ մղելու համար»,- հայտարարեց Փաշինյանը։

Նա նշեց՝ այս ամբիոնից խոսում են ֆեյքերի մասին այն մարդիկ, ովքեր աշխատավարձերով ֆեյքերի գումարտակներ ու դասակներ են պահում, 3500 ֆեյք ունեն իրենց տիրապետության տակ, որը ղեկավարվում է ԱԺ պատգամավորի կողմից։ «Ժողովրդավարությունը մեզնի՞ց եք պաշտպանում, ոչ, մենք պետք է ժողովրդավարությունը պաշտպանենք ոմանցից, որովհետև ժողովրդավարությունը ամենաթողություն չէ։ Ժողովրդավարությունը պատգամավորներին ղազագիր գրել տվող կուսակցությունների հույսին չի կարող մնալ»,- հայտարարեց նա։

Spread the love