Գնահատականը մոտավորապես հետեւյալն է. 4 անգամ կաճի ընդհանուր գույքային հարկի մասով համայնքների բյուջեների միջին եկամուտը։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարարար Ատոմ Ջանջուղազյանը։

Գույքահարկի ներդրման վերջնական փուլում որքա՞ն հարկային եկամուտ է տարեկան ակնկալվում համայնքային բյուջեներ, եւ ակնկալվող եկամտի քանի՞ տոկոսն է բաժին ընկնում ամենաթանկարժեք գույքատերերին։

«Այսօր ընդհանուր գույքահարկը մոտավորապես 10 մլրդ դրամի շուրջ է տատանվում, վերջում դա կլինի 40 մլրդ դրամ, մի փոքր ավելի։ Պարոն Թունյանը ասաց, որ մոտավորապես 9-10 հազար թանկարժեք բնակարաններ կան։ Այդ մինչեւ 9-10 հազար թանկարժեք գնահատվող բնակարանները եւ բնակելի տները 432 հազար բնակարանների եւ բնակելի տների մեջ են ներառված։ Իրենց դեպքում կիրառվում է 0.6-ից մինչեւ 1 տոկոս դրույքաչափ։ Հետեւաբար այդ հատվածի համար մենք կունենանք ավելի մեծ բեռ, քան նրանց համար, ովքեր կունենան համեմատաբար ավելի ցածր գույքային միավորներ»,- ասաց Ջանջուղազյանը։

Արդյոք հասարակության մեջ կլինե՞ն գույքահարկ չվճարելու արտոնություն ունեցող խավեր, նախարարը պատասխանեց. «Արդյոք կլինեն արտոնություններ ունեցողներ, թե ոչ, պարոն Թունյանը քիչ առաջ խոսեց օրենսդրական կարգավորման մասին։ Ենթադրում եմ, որ այդ կարգավորումից օգտվողներ լինել-չլինելու հարցը կորոշի համայնքը, ինչպես որ տեղական ինքնակառավարման մասին օրենքով սահմանված է։

Նշենք, որ Թունյանը հայտնել էր՝ համայնքների ավագանին ունի մինչեւ գույքահարկի եկամուտների 10 տոկոսի չափով ֆոնդ, որով կարող է այդ շրջանակներում արտոնություն տալ կոնկրետ մարդկանց կամ չեղարկել գույքահարկը կամ զեղչով ինչ-որ բան անել։

Spread the love