Samvel Babayan

Այո, նախկինում անընդհատ փորձել են Արցախից միջամտել Հայաստանի ներքաղաքական կյանքին, ինչն անթույլատրելի է: Այս մասին նշեց Արցախի ազգային անվտանգության քարտուղար Սամվել Բաբայանը՝ անդրադառնալով իր այն հայտարարությանը, թե այսուհետ որևէ մեկը իր քիթը չի խցկելու Հայաստանի ներքաղաքական կյանքի մեջ:

«Նույն ձև Հայաստանից էլ չպետք է ամեն մի փոքր բանի համար միջամտեն Արցախի ներքին քաղաքական խնդիրներին: Ես գտնում եմ, որ Հայաստանի ներքին քաղաքական խնդիրները լուծվեն Հայաստանում առանց Արցախի և առանց Արցախն ու Արցախի հարցը շահարկելու»,-ասաց նա:

Հարցին, թե արդյո՞ք նախկին իշխանությունների կողմից նկատել է Արցախում որոշակի տրամադրություններ հրահրելու գործունեություն՝ հաշվի առնելով, որ շատերի պնդմամբ, ընտրությունների ժամանակ ՀՀ նախկին իշխանությունները աջակցում էին թեկնածուներից մեկին, և արդյոք ընտրություններով ամեն ինչ ավարտվել է, Սամվել Բաբայանն ասաց. «Ընտրություններով ամեն ինչ ավարտվել է և իրենց համար էլ է պարզ դարձել, որ չեն կարող որևէ խնդիր լուծել: Որոշ քաղաքական ուժերին զգուշացնում եմ՝ Արցախի հարցը մի շահարկեք. դավաճաններ ձեր մեջ փնտրեք»:

Spread the love