hivandanoc

«Ցավոք ուզում եմ շեշտադրել, որ վերջերս կորոնավիրուսով վարակված ծանր և առավել ծանր հիվանդների աճի միտում է նկատվել և հիվանդանոցը առավել ծանրաբեռնված է աշխատել – պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ընթացքում հայտարարում է Սբ. Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի բուժական հարցերի գծով փոխտնօրեն Պետրոս Մանուկյանը.

– Բառի բուն իմաստով աչքիդ առաջ կորոնավիրուսով վարակվածը սկսում է շնչահեղձ լինել և այստեղ օգնության են հասնում արհեստական շնչառության ապարատները, որոնք անփոխարինելի միջոց են հանդիսանում նման հիվանդների բուժման ընթացքը կառավարելի դարձնելու համար։ Ցավոք այս հիվանդությունն ընթանում է անկառավարելի ընթացքով և անակնկալներ մատուցելով և որի ստեղծած բարդությունները նույնպես անկառավարելի են, որը թույլ չի տալիս կանխագուշակել հիվանդության ընթացքը։ Որպես ռազմական բժիշկ, ես այս իրավիճակը համարում եմ պատերազմ»։