Տեսնում եմ, որ COVID-ով մեր վարակված լինելու փաստի առիթով ֆեյսբուքյան կառավարվող խմբերը կրկին այնպիսի մթնոլորտ են ստեղծել, որ մեծ թվով մեր հայրենակիցների համբերությունը հատնում է:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ շարունակելով.

«Ուզում եմ այս խմբերը կառավարողներին կրկին կոչ անել՝ ձեր կյանքի դժվար փուլը կանցնի, կարեւորը, որ այդ ընթացքում պինդ մնաք եւ դժվարությունները արժանապատվորեն տանեք։ Այնինչ՝ տապալվել եք։

Բարոյական եւ հոգեբանական փլատակների մի՛ վերածվեք,- գրել է նա՝ որպես պատասխան այդ ամենի՝ հրապարակելով օրերս արված իր հարցազրույցից մի հատված:

Spread the love