arthur-davtyan

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն Ազգային ժողովում ներկայացնում է դատախազության տարեկան հաշվետվությունը։ Նա անդրադարձավ կոռուպցիոն հանցագործությունների բացահայտմանը։

«Այսօր նախաքննական տարբեր մարմինների վարույթում քննվում են մեր երկրի համար նախադեպը չունեցող ծավալների հանցագործության վերաբերյալ քրեական գործեր, որոնցով քննության առարկա են առանց չափազանցության 10 և ավելի տարիների ընթացքում կազմակերպված, հստակ սխեմատիկ գործելակերպով տասնյակ տնտեսվարող սուբյեկտների ֆորմալ ներգրավմամբ շղթայական, պետական հովանավորչությամբ իրականացված տնտեսական գործունեություն, որի արդյունքում հարյուրավոր միլիոնավոր դոլարների հասնող հանցավոր եկամուտներ են գեներացվել՝ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ, տարբեր երկրների բանկային ու ֆինանսական համակարգերի օգտագործմամբ՝ փորձ անելով թաքցնել դրանց իրական ծագումն ու աղբյուրը։ Դրանց որոշ մասով արդեն իսկ առկա են տասնյակ անձանց նկատմամբ քրեական հետապնդումներ։ Ամենօրյա բարդ ու ծավալուն աշխատանքով փաստական տվյալներ են ձեռք բերվում հանցավոր սխեմայի բոլոր օղակները, հանգամանքները հիմնավորելու վերաբերյալ՝ գործի դնելով իրավական ողջ գործիքակազմը՝ պետությանը պատճառված վնասները վերականգնելու ուղղությամբ»,- ասաց նա։
Գլխավոր դատախազի խոսքով՝ այդ նպատալով միայն ներկա պահին վերոնշյալ արժեքը գերազանցող գույք է արգելադրված։ Առաջիկայում ևս նոր բացահայտումների վերաբերյալ տեղեկատվություն կտրամադրվի հանրությանը, հավելեց նա։
Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •