Այսօր առավոտյան Գյումրու Բուլվարային թաղամասում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Ըստ նախնական տեղեկությունների՝ ժամը 10:00-ի սահմաններում 9 հարկանի շենքի 8-րդ հարկից դեռևս անձը չպարզված կին է ընկել և տեղում մահացել:

Գյումրու շտապօգնության կայանի տնօրեն Արթուր Մանուկյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ կանչի վայր հասած խումբը կնոջն արդեն մահացած է տեսել, տարածքի բնակիչները տվյալներ չեն հայտնել նրա անձի վերաբերյալ: Հավաքված քաղաքացիները կնոջը չեն ճանաչել:

Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանի տեղեկացմամբ՝ դեպքով նախապատրաստվում են նյութեր: Ճշտվում են բոլոր հանգամանքներն ու հստակեցվում կնոջ ով լինելը: Այս պահին միայն հայտնի է, որ վերջինս 1980 թվականին ծնված քաղաքացի է և այդ շենքի բնակչուհի չէ: