Gevorg Gorgisyan

«Գորգիսյանը իրականությունից կտրվել է: Երևի իրենց բոյկոտը ազդել է նաև Գորգիսյանի մտածողության վրա: Ընդամենը երեկ Բակո Սահակյանի հարցաշարը ես փոխանցել եմ իրեն»,- արձագանքելով ճեպազրույցում «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի  հնչեցրած մեղադրանքներին,- ասաց Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Մեր զրուցակիցն ընդգծեց՝ որևէ մեկը որևէ անդամի առաջ չի փակել հանձնաժողովի դուռը. «Իրենք են իրենց դուրս թողել վերջին երկու նիստերից: Եվ հարց է առաջանում՝ եթե բոյկոտում են պառլամենտի աշխատանքները, քննիչ հանձնաժողովի աշխատանքը ո՞նց են բոյկոտում»:

Ինչ վերաբերում է ընդդիմության նկատմամբ վերաբերմունքին, Անդրանիկ Քոչարյանը հիշեցրեց, որ ԱԺ-ում երկու ընդդիմադիր ուժ կա, և «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչները բարեխղճորեն մասնակցել են բոլոր նիստերին. «Այնպես որ, պարոն Գորգիսյանը հերթական անգամ սադրիչ ձևակերպում է անում և ստում է»:

Spread the love