Cuyc

Հունիսի 15-ին կրակոցներով ինքնաբուխ հանրահավաք է տեղի ունեցել Դաղստանի Դերբենտի շրջանի Կուլար գյուղի մոտակայքում: Այնտեղ ժամանակավոր կացարան կա Ադրբեջանի այն քաղաքացիների համար, որոնք չեն կարողացել վերադառնալ հայրենիք համաճարակի հետեւանքով փակված սահմանների պատճառով:

Մարդիկ, որոնք սպասում են Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հաջորդ «միջանցքի» բացմանը, դժգոհություն են հայտնել իրենց հայրենիք մեկնողների ցանկերի կազմման վերաբերյալ: Հունիսի 16-ին մարդկանց մեկ այլ խումբ պետք է գնար Ադրբեջան:
«Կան մարդիկ, ովքեր ճամբարում են եղել ապրիլի 16-ից: Նրանք ցուցակներում չեն գրանցվել: Նրանք, ովքեր 5 օր առաջ են ժամանել սահման, գնում են տուն»,- «Կավկազ Ռեալիին» բացատրել է Դաղստանում ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչ Գանի Պանաևը: Նա այդ հարցը վերահսկում էր մի քանի ամիս:

Պանաևը նշել է, որ մեկնելու ցուցակները կազմվում են Դաղստանի արտակարգ իրավիճակների նախարարությունում, Դերբենդի շրջանի վարչակազմի և Ադրբեջանի նախարարների կաբինետի կողմից:

Ըստ Պանաևի՝ երկու կողմից էլ վիրավորներ կան: Ապրիլի 5-ին Ադրբեջանը կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակներում փակեց իր սահմանը: