dat

Այսպիսով դատական համակարգը՝ նախկին իշխանությունների ու օլիգարխիայի հետ միասին շարունակում է պատերազմը ընդդեմ պետության ու քաղաքացիների, ընդդեմ օրինականություն հաստատելու ջանքերի, կոռուպցիան մերժելու ու թալանածը ժողովրդին վերադարձնելու հանձնառության։

Այս վճիռը ևս մեկ անգամ վկայում է դատավորների շրջանում համատարած վեթինգի՝ զտման իրականացման անհրաժեշտության մասին։

Մեր նախաձեռնած Վեթթինգի դիմադրական շարժումն արդեն իսկ ակտիվորեն աշխատում է այդ ուղղությամբ։ Հայտնեմ, որ պայմանավարվածություն ենք ձեռք բերել Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ՝ հաջորդ շաբաթ հանդիեպելու ու գործող կառուցակարգերի շրջանակներում դատական համակարգում վեթինգի իրականացման համալիր փաթեթ մշակելու վերաբերյալ։ Վեթինգն անխուսափելի է, վեթինգ լինելու է ու դրա արդյունքում դատական համակարգից դուրս են շպրտվվելու բոլոր այն հանցագործ դատավորները, որոնք սպասարկում են նախկին իշխանությունների ու օլիգարխիայի շահերը։ Այս և համանման այլ վճիռների համար նրանք պատասխան են տալու օրենքի ու ժողովրդի առաջ։

Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Սերգեյ Մարաբյանի, վերացրեց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշումը։ Տեղեկությունը հայտնում է Մինասյանի պաշտպան Միհրան Պողոսյանը։

«Այն մասին, որ Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի ակտը ծայրահեղ ապօրինի էր, խոսել ենք բազմիցս։ Ցանկացած փաստաբանի, դատախազի և քննիչի հարցրեք Սերգեյ Մարաբյանի և Արտուշ Գաբրիելյանի տարբերության մասին և կհասկանաք նշված երկու դատական ակտերի տարբերությունը թե՛ օրինականության, թե՛ արդարացիության առումով»,– Facebook–ի իր էջում գրել է նա։
Spread the love