Արայիկ Հարությունյանը 2016-ի ապրիլին եղել է Արցախի պետնախարար, որն ըստ էության վարչապետի պաշտոնն էր զբաղեցնում և բնականաբար նա շատ ինֆորմացված պաշտոնյա է եղել, և եթե ասում է, որ Արցախի օդային սահմանն այնքան պաշտպանված չի եղել, որքան կուզենային տեսնել, բնականաբար, ես չեմ կարող չհավատալ նրան:

Այս մասին նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

«Առավել ևս, որ ապրիլյան պատերազմի հանգանանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ուսումնասիրության առարկան եղել է ոչ միայն ԶՈՒ կառավարման խնդիրը, այլ նաև ԶՈՒ առանձին ստորաբաժանումների մարտական վիճակին առնչվող հարցեր: Իսկ թե ինչ եզրահանգման ենք եկել, պարզապես դուք դատապարտված եք սպասել մեր եզրահանգմանը, որը կներկայացնենք թե Ազգային ժողովին, թե հանրությանը»,- ասաց նա: