«2013-ին եղել եք Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետի տեղակալներից մեկը: Դուք նաև համարվել եք Սերժ Սարգսյանի շախմատի ընկերը և Սերժ Սարգսյանի բլոտի պառը: Ես ուզում եմ հստակ պատասխանեք` Դուք Սերժ Սարգսյանին ձեզ ընկեր համարո՞ւմ եք, հեղափոխությունից հետո նրան հանդիպե՞լ եք»,- Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանին հարցրեց «Իմ քայլի» պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը:

Ի պատասխան Յոլյանն ասաց. «Ես չեմ արժանացել Սերժ Սարգսյանի ընկերը լինելուն, բայց ընկերները չեն փոխվում»:

«Պարոն Յոլյան, Ձեր պաշտոնավարումը Հայաստանում աննամուսության և անամոթության վառ օրինակ է: Ես, իհարկե, չեմ զարմանում, բայց դա շատ հատուկ է ձեր տեսակին»,- հայտարարեց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:

Պատգամավորի խոսքով` փաստաթուղթը հերթական ձևակերպումներով, անբովանդակ փաստաթուղթ է. «Դրանում մենք չենք տեսնում որևէ ցնցող բացահայտում»:

«Նմանատիպ սուտ և խեղաթյուրված փաստերով ելույթ Արման Բաբաջանյանն ունեցել է նաև նախորդ տարի: Մենք մեր աշխատանքով շատ մարդկանց մազոլն ենք տրորում: Ում պատվերով է սա կատարվում` չգիտեմ. ես իրեն տեսած չկամ, բարև տված չկամ: Ես իր անցած ելույթին մամլո ասուլիսում պատասխանել եմ»,- արձագանքելով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի ելույթին` ասաց Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը:

Spread the love