Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 20-րդ միջացառման շահառուների ցանկը պետք է հրապարակվի, կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Կառավարությունում քննարկումների արդյունքում կարծիքներ հչեցին, որ տվյալները չեն կարող հրապարակել՝ հաշվի առնելով այն, որ անձնական տվյալները գաղտնի են։

Վարչապետը զայրացավ․ «Պայմանը հետևյալն է՝ կամ հրապարակվում է շահառուների ցանկը, կամ չի արվում այս միջոցառումը։ Եվ ընդհանրապես, ով պետությունից աջակցություն է ստանում, պետք է հնարավոր լինի դա հետո վերահսկել։ Չենք հրապարակում, չենք անում միջոցառում, վերջ։ Եթե գաղտնի է տվյալը, ուրեմն մենք գաղտնի ոչ մեկի աջակցություն չենք տալիս»։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ երբեմն իր մոտ տպավորություն է, որ Հայաստանում օրենքներն ընդունված են այնպես, որ հատուկ հնարավոր չլինի արդյունավետ աշխատել։ «Որ հնարավոր լինի ծանթ, բարեկամ, ընկեր, հորոխպոր տղա մտցնել ցուցակների մեջ, փողերն իրար մեջ անել։ Ոչ, պետք ա հրապարակվի, եթե չի հրապարակվում, չենք անում էս միջոցառումը, և վերջ։ Կամ էլ թե չէ հեսա ասենք՝ չենք հրապարակում, կսկսեն սոցիալական ցանցերում, թերթերում գրել, որ ստացած 32 հազարից 45 հազարը վարչապետի հորոխպոր տղերքն են, մնացած 85 հազարը՝ փոխվարչապետերի, նախարարների։ Մի հատ էլ դուրս գան ասեն՝ ոչ մեկ օգնություն չի ստացել։ Դուք որ սովոր եք եղել նախկինում բրաբուսների շարասյունով գնաք ամսական նպաստ ստանալու, հիմա չեք ստանում, նշանակում ա ոչ մեկ չի ստացե՞լ»,- նշեց Փաշինյանը։