Նախ ֆիքսենք, որ Հայաստանը չունի սեփական արտադրության գազ, այն ներմուծվում է, իսկ այդ դեպքում՝ գնագոյացումը բազմաթիվ բաղադրիչներից է կազմված: Այս մասին նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը:

«Իհարկե, տհաճ է, որ գազի գինը կարող է բարձրանալ, բայց այնպես չի, որ դա մեզնից է կախված: Երկրորդ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի առաջարկները գազի սակագնի բարձրացման իմաստով ավելի համեստ է, քան «Գազպրոմ Արմենիայի» հայտը: Կարծեմ միջին կշռված 4 տոկոսի աճ կլինի: Մենք պետք է նայենք, թե դա ինչպես կազդի Հայաստանում ընդհանուր գնաճի վրա: Այդ ազդեցությունը գների վրա հարյուրերորդական կլինի՝ հաշվի առնելով գազի գնի ազդեցությունը ընդհանուր սպառողական զամբյուղի վրա: Եթե ուզում են գազի գինը թող բարձրացնեն, բայց ինքնիշխանությունից ոչ մի միլիմետր զիջում չի լինելու»,- ասաց պատգամավորը:
Spread the love