em

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը աջակցություն է հայտնել ԱՄՆ-ում խաղաղ ցույցերին և դատապարտել է բռնությունները:

Բորելը նշել է, որ ԵՄ-ն ցնցված է կալանավորման ընթացքում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահից: Ըստ նրա՝ դեպքը ցույց տվեց, որ ԱՄՆ-ում իրավապահները չարաշահում են իշխանությունը: Նա նշել է, որ եվրոպացիները հավատում են, որ ամերիկացիները կկարողանան համախմբվել և բուժել հասարակության վերքերը:

«Մենք պաշտպանում ենք խաղաղ բողոքների իրավունքը: Մենք դատապարտում ենք ցանկացած տեսակի բռնություն ու ռասիզմ», – ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը:

Բորելը հիշեցրել է յուրաքանչյուր մարդու կյանքի՝ արժեք լինելու մասին՝ անկախ ռասայական և ազգային պատկանելության:
Spread the love