em

Եվրամիությունը ևս վեց ամսով երկարաձգել է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները: Այս մասին ասված է ԵՄ Խորհրդի հայտարարության մեջ:

Պատժամիջոցները մտցվում են Մինսկի համաձայնագրերի կատարման վերաբերյալ Գերմանիայի և Ֆրանսիայի վերլուծության հիման վրա և կգործեն մինչև 2021թ.-ի հունվարի 31-ը:

Նշվում է, որ ԵՄ առաջնորդները պատժամիջոցների երկարաձգման վերաբերյալ որոշումն ընդունել են հունիսի 19-ին տեսակոնֆերանսի ձևաչափով անցկացված գագաթնաժողովում:

«Այսօր Խորհուրդը որոշեց երկարաձգել Ռուսաստանի տնտեսության կոնկրետ հատվածների նկատմամբ գործող պատժամիջոցները»,- ասվում է հայտարարությունում:

Պատժամիջոցները երկարաձգելու մասին որոշումը ուժի մեջ է մտնում ԵՄ «Պաշտոնական ամսագրում» հրապարակվելուց հետո:

Spread the love