Խոշոր դեղատնային ցանցերում այսօր տեղական դիմակի գինը 100 դրամ է, իսկ ներմուծվածը՝ մինչև 150 դրամ։ Այս մասին կառավարության նիստում ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը։

«Ավտոմատ ապարատների միջոցով, այսօր նոր խմբաքանակը, որ ստանանք, արդեն մեծածախ գինը նվազ է, դարձել է 60 դրամ։ Ընդ որում, տեղական արտադրության երկու ընկերությունն էլ գինն իջեցրել են։ Երբ նոր խմբաքանակն ստանանք, երկու հատի գինը առավելագույնը կդառնա 150 դրամ, այսինքն՝ մեկ դիմակը 70-75 դրամի շրջանակներում կվաճառվեն»,- ասաց նա։

ՏՄՊՊՀ նախագահի խոսքով՝ այս մասին կավարտվի վարույթը բոլոր խոշոր դեղատնային ցանցերում։ «Եթե գերիշխող դիրքի չարաշահումները հաստատվեն, ապա նրանք նաև պատասխանատվության կենթարկվեն։ Բայց էլի կրկնում եմ, որ չկա նման երևույթ, որ ՀՀ-ում առկա է եղել ներմուծված կամ արտադրված 20 դրամանոց դիմակ, որը վաճառվել է 200-220 դրամով։ Նման բան բացառում եմ։ Այո, ժամանակին դիմակները եղել են 20-30 դրամ, բայց ներմուծման արժեքն է ցածր եղել։ Համաշխարհային դեֆիցիտի պատճառով դիմակի գները բարձրացել են»,- ասաց նա։

Ըստ Գևորգյանի՝ նաև տարածաշրջանի կտրվածքով է ուսումնասիրվել դիմակների գները, այլ երկրներում Հայաստանցի բարվոք վիճակ չէ։