ՀՌԱՀ նախագահ Տիգրան Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

Կներեք, ինչ-որ մեկը Atlantis Armenian Airlines-ով Փարիզ է՞ր մեկնում, Mars Avia-ի շքեղ էյրբասերով Միլան, իսկ Skyball-ով Աթե՞նք: Էս ի՞նչ ողբ ենք կապել նույնիսկ Ռոստով կամ Սոչի չթռչող ֆեյք ավիաընկերությունների համար: Որոնց ստեղծման միակ նպատակը Սոմալի-Կոնգոներում կասկածելի գործարքների համար օդային փոխադրումների ապահովումն էր 70-ական թվականների արտադրության թռչող դագաղներով:

Իմիջիայլոց, Mars Avia-ն գրանցված է Սարի Թաղի տուն 10 հասցեով, իսկ Skyball-ը Երեւանում օդապարիկներ թռցնող ընկերություն է, մինչեւ եւրոպական մայրաքաղաքներ հասնելու օդը չի հերիքում:

Ողբալու այլ առիթներ փնտրեք, սա չանցավ:

Spread the love