dzerbakalutyun

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 20-ին, ժամը 23.25-ին.

Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 37-ամյա Արտուր Բ.-ն, որը 2019 թ. նոյեմբերի 20-ից Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում է ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի (Ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը) 2-րդ մասի մեղադրանքով: Այս մասին հայտնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից: