ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վախենում է, որ կարող է տանուլ տալ երկրում առաջիկա 2020 թվականի նախագահական ընտրությունները՝ փոստային քվեարկության պատճառով, որին ակտիվորեն աջակցում են դեմոկրատները:

Նա այդ մասին խոստովանել է The Washington Times-ին տված հարցազրույցում:

Նրա կարծիքով՝ փոստով քվեարկելը միակ տարբերակն է, որով նա կարող է պարտվել ընտրություններում:

«Դեմոկրատները խաբում են, թալանում և կողոպտում»,- պնդում է Թրամփը։

Ավելի վաղ Թրամփը բազմիցս հանդես է եկել ընդդեմ փոստով քվեարկության անցկացմանը: ԱՄՆ 59-րդ նախագահական ընտրությունները նախատեսվում են անցկացնել նոյեմբերի 3-ին:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել, որ Չինաստանը կարող էր միտումնավոր կերպով տարածել կորոնավիրուսը իր երկրի սահմաններից դուրս՝ այլ երկրներին տնտեսական վնաս պատճառելու նպատակով, գրում է The Wall Street Journal-ը:

«Կա հավանականությունն այն բանի, որ դա արվել է միտումնավոր»,- ասել է Թրամփը:

Նախագահը հայտարարել է, որ մեկուկես տարվա իր տնտեսական քաղաքականությունը «նրանցից (Չինաստան) քարը քարին չի թողել»:

Ավելի վաղ Թրամփը և ԱՄՆ վարչակազմը Չինաստանին բազմիցս մեղադրել են կորոնավիրուսի վերաբերյալ տեղեկատվությունը թաքցնելու մեջ, ինչի պատճառով աշխարհը չկարողացավ ժամանակին գնահատել իրավիճակի վտանգավորությունը: