trump-putin

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում էր վերացնել Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները, որոնք ուժի մեջ էին մտել բրիտանական Սոլսբերիի միջադեպից հետո, գրում է Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնն իր՝ «Սենյակը, ուր տեղի է ունեցել այն. Հուշեր Սպիտակ տնից» գրքում:

Բոլթոնը նշում է, որ Թրամփն ընդհանրապես դեմ էր պատժամիջոցներին: Նա դրանք վերջնականապես հաստատեց Հելսինկիի գագաթնաժողովից առաջ, սակայն հրապարակումը հետաձգեց մինչեւ գագաթնաժողովի ավարտը:

«Երբ Հելսինկիի գագաթնաժողովն ավարտվեց, Պետդեպը հայտարարեց պատժամիջոցների մասին, քանի որ նոր որոշում ընդունելու կարիք չկար: Թրամփը, լսելով նորությունը, ցանկանում էր դրանք վերացնել»,-հիշում է Բոլթոնը:

Ժամեր անց Թրամփը փոքր ինչ հանգստացավ, սակայն նա միեւնույնն է գտնում էր, որ ԱՄՆ-ը շատ խիստ որոշում է ընդունել: Նա նույնիսկ պետքարտուղար Մայք Պոմպեոյին խնդրել է զանգահարել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին եւ ասել, որ «ինչ-որ բյուրոկրոտ» է հրապարակել պատժամիջոցները:

Բոլթոնը հիշում է, որ վստահ չէ, այդ հեռախոսազանգը կայացավ, թե ոչ:

2018-ի մարտին Սալիսբերիում GRU-ի նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալը և նրա դուստրը ՝ Ջուլիա Սկրիպալը թունավորվել էին«Նովիչոկ» քիմիական նյութի կիրառմամբ: Նրանք հոսպիտալացվել են տեղի հիվանդանոցում, որի բժիշկներին հաջողվել է փրկել նրանց կյանքը: Լոնդոնը միջադեպի համար մեղադրում էր Մոսկվային:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օպերատիվ կարգով արձագանքել է այն տեղեկատվությանը, թե իբր ինքը դադարեցնում է Չինաստանի հետ առևտրային գործարքը:

Twitter-ում նա գրել է, որ ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային գործարքը չի դադարեցվել:

«Հուսով ենք, որ դրանք կշարունակեն համապատասխանել համաձայնագրի պայմաններին», – ընդգծել է քաղաքական գործիչը:

Երկրների միջև առևտրային համաձայնագրի խզման մասին ավելի վաղ հայտարարել էր Սպիտակ տան Ազգային խորհրդի առևտրի գծով ղեկավար Պիտեր Նավարոն: