ԵՊԲՀ հոգեբանության ամբոինի վարիչ Խաչատուր Գասպարյանն այսօր հրավիրած մասնագիտական քննարկման ժամանակ անդրադարձավ խոսակցություններին, որ կորոնավիրուսի ֆոնին մարդկանց չիպավորում են, որ 5G կապից առաջացող ճառագայթային ալիքները կորոնավիրուս են տարածում։ Մասնագետը բացատրեց, թե ինչու են մարդիկ նման խոսակցություններ տարածում։

«Հինգերորդ սերնդի բջջային տեխնոլոգիաները ոչ բոլոր երկրներում են տարածված։ Բայց հիմա կա այսպիսի մի կասկածամտություն, որ հինգերորդ սերնդի բջջային տեխնոլոգիաներ ունեցող երկրներում ավելի շատ է համավարակը։ Երբ դա տարածվեց համացանցերում, ես փոքր ինչ փորձեցի հասկանալ, թե ինչ է կատարվում։ Իրականում դա իրական չէ։ Մի հետազոտություն է եղել 2011 թվականին, որտեղ ասվում էր, որ էլեկտրամագնիսական ազդակների հետ կարող են որոշ տոկոսի բակտերիաներ փոխանցվել։ Բայց դա կապ չունի վարակի հետ։ Ինձ թվում է՝ սա հոգեբանական պաշտպանական մեխանիզմի դրսևորում է։ Մարդիկ  չեն ուզում իրականությունն ընդունել, և դրա ավելի խորքում ընկած է մահվան վախը։ Բոլոր տեսակի նմանատիպ իրավիճակներում վախը, տագնապը, վարակը կամ գիտակցված կամ անգիտակցական մակարդակում արթնացնում են մահվան վախը։ Եվ մահվան վախի դեմ մարդը պետք է պաշտպանվի կամ տարբեր առասպելնելով, կամ կրոնական նոր մտքեր ձևավորելով, կամ հերքելով իրականությունը։ Այդ 5G-ի մասին խոսակցությունները պաշտպանական մեխանիզմի դրսևորման հոգեբանական ևս մեկ ապացույց են։ Դա խոսում է այն մասին, որ մարդիկ պատրաստտ չեն իրականության հետ հաշվի նստել»,- ասաց Խաչատուր Գասպարյանը։

Spread the love