Հրապարակ թերթը գրում է. Իշխանական իրավաբան պատգամավորներն ու արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հանգստյան օրերին քննարկումների մեջ են եղել։

«ՍԴ-ի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ են մշակել, որ սահմանադրական փոփոխությունները կյանքի կոչելու խոչընդոտները վերացնեն։ Իշխանական թիմում խիստ վրդովված են, կարծում են, որ այս իրավական անգրագիտության եւ իրենց խայտառակվելու թիվ 1 պատասխանատուն Ռուստամ Բադասյանն է, եւ Փաշինյանը նրան պետք է օր առաջ ազատի։

Բադասյանը փորձում է մեղմել թիմի զայրույթը եւ որոշել է գերակատարել «պլանն» ու ուղիներ գտնել, որ այլ օրենքներում փոփոխություններով դադարեցվեն նաեւ արձակուրդում գտնվող ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները։ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի համաձայն, ՍԴ դատավորներն ունեն ամենամյա հերթական վճարովի արձակուրդի իրավունք՝ 30 աշխատանքային օր, այսինքն՝ շուրջ 1 ամիս Թովմասյանն արձակուրդում է լինելու, հետեւաբար՝ ՍԴ նախագահ, սակայն այդ ընթացքում նա չի մասնակցելու ՍԴ նիստերին, նրա լիազորությունները կարող են դադարեցվել նրա՝ արձակուրդից վերադառնալու օրը միայն։ Սակայն պարզվում է՝ մի նյուանս էլ կա․ ՍԴ օրենքի համաձայն, ՍԴ-ում քվորումի բացակայության պարագայում նախագահի ԺՊ-ն կարող է հետ կանչել արձակուրդում գտնվող դատավորներին, որոնք կմասնակցեն նիստերին եւ որոշումների կայացմանը։

Հրապարակ թերթը գրում է. «Երկրում տնտեսական, առողջապահական, քաղաքական, իրավական` սահմանադրական խոր ճգնաժամ է, իշխանություններն ինչպես մնացյալ, այնպես էլ ՍԴ-ին առնչվող հարցերում ահավոր դիլետանտ, փնթի գտնվեցին. ՍԴ-ի հետ կապված ողջ գործընթացում ահավոր բացեր ու կիքսեր են թույլ տվել»,- ասաց սահմանադրագետը: Իշխանությունները շատ արագ «կլուծեն» այդ հարցերը` մի մտահոգվեք։ «Չեն կարող. նախ` իրենք խնդիր ունեն ՍԴ-ում քվորումի հետ կապված»: ՍԴ նոր դատավորներին էլ արագ` մեկ օրում կընդունի-կընտրի, ու քվորում կլինի, սահմանադրական ճգնաժամը շատ արագ կվերանա։ «1 օրում 3 դատավորի ընտրություն հնարավոր չէ, դա շատ երկար պրոցեդուրա է իրենից ներկայացնում, եւ այն խախտել չեն կարող»: Կարող են, իրենք ամեն ինչ կարողանում են։ «Բոլոր դեպքերում, պետք է դատավորների թեկնածուների մրցույթ հայտարարվի, մեկ ամիս պետք է հայտեր ընդունվեն։ Իրենք էլ ճգնաժամ ունեն՝ նախ «նիկոլյան» իրավաբանները գրագետ չեն, միայն Սահմանադրական դատարանի մասին օրենքը մոռանալն արդեն բավական է, հիմա հետին թվով հասկացել են, որ փաստի առաջ են կանգնել, փորձում են շտկել իրենց ոչ գրագետ, փնթի աշխատանքը։ Մյուս կողմից էլ՝ կորոնավիրուսով հիվանդները շատ են ԱԺ-ում, եւ հնարավոր է քվորումի ու հարկավոր ձայների հետ կապված խնդիրներ ունենան»:

Spread the love