«Վերջին օրերին հատկապես մեր ողջ քաղաքական թիմը հայտարարում է, որ, այո, պատասխատավությունը մերն է, մենք երբեք չենք փախնում պատասխանատվությունից։ Միևնույն ժամանակ, հանկարծ որևէ մեկը թող չմտածի, որ եթե մենք ասում ենք՝ պատասխանատվությունը մերն է, դուք մի կողմ քաշվեք, ձայն մի հանեք»,- ԱԺ նիստում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

Նա նշեց, որ իրավիճակը խտացնել պետք չէ, այս իրավիճակում պետք է զգոն ու սառը դատել։ «Ես ուզում եմ կոչ անել՝ բոլոր նրանք, ովքեր հանրային խոսք են ասում, եթե սովորաբար 10 անգամ, ապա այս իրավիճակում 11 անգամ մի հատ մտածեն ամեն շեշտադրման վրա»,- նշեց նա։

Միրզոյանն ասաց, որ իրավիճակը երկրում ծանր է, 697 վարակակիրը մեկ օրվա համար ահագին մեծ թիվ է։ Բայց իրավիճակը կառավարելի է, պետք չէ հանձնվել, պետք է սթափ հաշվարկված հանգիստ քայլերով շարժվել դեպի հաղթահարում։ «Ես մյուս հարցին էլ եմ ուզում անդրադառնալ՝ այո, կգա պատասխան տալու ժամանակը, և ես վստահ եմ, որ կառավարությունը հանդես կգա մանրամասն զեկույցով, թե հիմնադրամի գումարները որտեղ են ծախսվել։ Այդ պատասխան տալու ժամանակն էլ է գալու, ոչ ոք չի փախել այդ պատասխանատվությունից»,- նշեց Միրզոյանը։

Spread the love